Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՃԳՆԱԺԱՄ. ՎԵՐՋԻՆ ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 10 ԱՆԳԱՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ ԳԻՆՈՒ, 8 ՏՈԿՈՍՈՎ` ՕՂՈՒ ԵՎ 60 ՏՈԿՈՍՈՎ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԱՌՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
25/11/2009 19:03
Կիսվել

ՃԳՆԱԺԱՄ. ՎԵՐՋԻՆ ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 10 ԱՆԳԱՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ ԳԻՆՈՒ, 8 ՏՈԿՈՍՈՎ` ՕՂՈՒ ԵՎ 60 ՏՈԿՈՍՈՎ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԱՌՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

Միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքով վերջին մեկուկես տարում Հայաստանում 10 անգամ նվազել են գինու, 8 տոկոսով օղու եւ 60 տոկոսով կոնյակի սպառման ծավալները: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, այսօր միջազգային շուկայում հայկական գինու պահանջարկ կա, քանի որ  այն` որպես տիպիկ խաղողագործական երկրի հումք, օժտված է  համային եւ որակական բարձր հատկանիշներով:

Ըստ նրա` արտաքին շուկայում  հայկական գինու պահանջարկն ավելացնելու համար անհրաժեշտ է Հայաստանում վերականգնել նախկին այգետարածքները, զուգահեռաբար նաեւ գինեհումքի  ավանդական, որակյալ եւ աբորիգեն (Խարջի, Ոսկեհատ, Ճիլառ, Սեղանի սպիտակ, Գառան դմակ, Մուսկաթ) տեսակները, որոնք այսօր խաղողի այգետարածքներից համարյա թե վերացել են: Բացի դրանից, այսօր գինու վերամշակման ձեռնարկությունների տեխնիկական եւ տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են, որոնք պետք է հզորացնել: Ըստ Ա.Հարությունյանի` դրա համար անհրաժեշտ կլինի սպասել 10-15 տարի, որից հետո հայկական գինին համային ու որակական հատկանիշների հետ ձեռք կբերի նաեւ նախկին վարկանիշն ու պահանջարկը:

Ա.Հարությունյանը նշեց, որ այսօր հայկական խաղողի 80-90 տոկոսը ուղղվում է կոնյակի, օղու, եւ 10 տոկոսը միայն` գինու արտադրությանը: Նշված բոլոր խմիչքների 70 տոկոսն արտահանվում եւ  սպառվում է Ռուսաստանի Դաշնությունում: Գինու մեծ մասը Վայոց Ձորում արտադրվող «Արենին» է, որը մեծ պահանջարկ ունի եւ սպառվում է նաեւ արտերկրում: Նրա տեղեկացմամբ, Վայոց Ձորում արտադրվող խաղողը, որը նախկին տարիներին գնվում էր 1կգ-ն 50-60 դրամով, այս տարի գնվել է  կրկնակի արժեքով: Մթերվել է  շուրջ 130 հազար տոննա խաղող, որի դիմաց ընկերությունները վճարել են  80-130 դրամ: Նրանք միաժամանակ պարտավորվել են մթերված հումքի դիմաց ունեցած պարտքերը փակել միչեւ տարեվերջ:

Ա.Հարությունյանի խոսքով, ընթացիկ տարին խաղողի քաղցրության տոկոսի տեսակետից չնայած այնքան էլ բարեհաջող չէր, սակայն դա արտադրվող գինու որակի վրա չի անդրադառնա:

Եվրոպայում մեկ շնչի հաշվով տարեկան սպառվում է  50 լ սպիրտային խմիչք, Ռուսաստանում` 10լ, Հայաստանում` 1լ:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37