LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 26/11/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները հիմնականում աճել են:
Ալյումինի գինն աճել է 0.57%-ով և կազմել 2044 դոլար, պղնձի գինն աճել է 0.52%-ով և կազմել 6944 դոլար, նիկելի գինն աճել է 0.48%-ով և կազմել 16862 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 1.09%-ով և կազմել 2279.5 դոլար:
Սակարկությունների արդյունքում նվազել են անագի և կապարի գները: Անագի գինը նվազել է 0.19%-ով և կազմել 15007 դոլար, իսկ կապարի գինը նվազել է 0.13%-ով և կազմել 2384 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: