Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
27/11/2009 17:41
Կիսվել

ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը ՀՀ առողջապահության նախարարության, «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի», Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության, Զարգացման հայկական գործակալության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ համագործակցությամբ դեկտեմբերի 1-ին Երևանում կանցկացնեն Հայաստանի դեղագործության մրցունակության երկրորդ համաժողովը:

Միջոցառման նպատակն է վերլուծել ոլորտի ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները, խթանել համագործակցությունը շահագրգիռ կողմերի միջև և բարձրաձայնել ոլորտի հիմախնդիրները, այդ թվում` տնտեսական ճգնաժամի ազդեցությունը դեղագործական արտադրության վրա, «Պատշաճ գործունեությունների» որդեգրման կարգավորումը, և արտահանման հնարավորությունները:

Դեղագործության ոլորտին նվիրված առաջին համաժողովը տեղի է ունեցել 2008թ. նոյեմբերին CAPS ծրագրի նախաձեռնությամբ: Այն ներկայացրեց դեղագործական ոլորտի` միջազգայնորեն ընդունված «Պատշաճ արտադրական գործունեության» (ՊԱԳ) չափանիշները: Մեկ տարվա ընթացքում նշանակալի քայլեր են ձեռնարկվել հայաստանյան դեղագործական ոլորտում ՊԱԳ չափանիշների ներդրման ուղղությամբ: Մայիս ամսին CAPS-ի և ոլորտի ներկայացուցիչների համատեղ ջանքերով առաջին անգամ Հայաստանում անցկացվեց ՊԱԳ դասընթացը, որը վարեցին միջազգային փոձագետներ: Դասընթացին հետևեց դասընթացավարների վերապատրաստման կուրս, որը հաջողությամբ ավարտած տեղացի մասնագետներն այսօր արդեն ՊԱԳ վերապատրաստում են առաջարկում վերջերս հիմնադրված «Ջի Էքս Պի» գերազանցության կենտրոնի միջոցով:  

Այլ խնդիրների թվում համաժողովը կքննարկի հայաստանյան դեղ արտադրողների մարկետինգային հնարավորությունները տեղական և արտահանման շուկաներում, դեղերի շրջանառության համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանում դեղերի արտադրության ներկա իրավիճակը և զարգացման հնարավոր սցենարները:

Միջոցառմանը մասնակցում են դեղ արտադրողներ, կառավարության, միջազգային, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների, գործարար միությունների ներկայացուցիչներ, դեղագործներ և Հայաստանի դեղագործական ոլորտով հետաքրքրվող այլ անձինք:

Համաժողովը տեղի կունենա երեքշաբթի օրը`դեկտեմբերի 1-ին, ժամը` 10:00, Անի Պլազա հյուրանոցում: Մանրամասները` ստորև ներկայացվող միջոցառման նախնական օրակարգում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ՄԶԳ/«Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագիրը (CAPS) տեխնիկական աջակցություն է տրամադրում Հայաստանի մասնավոր հատվածին վերջինիս` Հայաստանում, տարածաշրջանում և միջազգային շուկայում արդյունավետ մրցելու նպատակով: CAPS-ը աշխատում է Հայաստանի ՏՏ, զբոսաշրջության, դեղագործության և ճարտարագիտական ծառայությունների կլաստերների հետ` միջազգային շուկայում մրցունակ ապրանքների և ծառայությունների հատկորոշման և դրանք ապահովող կայուն ընկերությունների ստեղծման ուղղությամբ: CAPS-ը տեխնիկական աջակցություն է տրամադրում տարբեր ձևաչափերով` ընկերություններին տրամադրվող խորհրդատվություն, գործարար միությունների ունակությունների ամրապնդում, քաղաքականության ոլորտում ուսումնասիրությունների իրականացում և շահերի պաշտպանություն, հանրային լուսաբանում, աշխատուժի ուսուցում և մասնավոր ու պետական հատվածների համատեղ ուժերով նախաձեռնությունների մշակում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2