VW-Ը ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ԿՆԵՐԴՆԻ ՇՈՒՐՋ 3,5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Գերմանական խոշոր ավտոարտադրող Volkswagen ընկերության բրազիլական ներկայացուցչության հայտարարության համաձայն 2010-2014 թվականների ընթացքում գերմանական ընկերությունը նախատեսում է Բրազիլիայում ավտոմեքենաների արտադրության ընդլայնման նպատակով ներդնել շուրջ 3,5 մլրդ դոլար: Այս կերպ ընկերությունը փորձում է Բրազիլիայի ավտոարտադրության ոլորտում գրավել առաջնային դիրք:
Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ` արդեն 2012 թվականին ընկերությունն իր բրազիլական գործարաններում տարեկան կարտադրի շուրջ 1 միլիոն ավտոմեքենա: