ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 2.1 ՄԻԼԻՈՆՈՎ 27/11/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 12.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 25.6 մլն ԱՄՆ դոլար:
Նոյեմբերի 9-ից 15-ն ժամանակահատվածի հետ համեմատած դրամով տրամադրված վարկերի ծավալն աճել է 1.5 միլիարդ դրամով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 2.1 միլիոն դոլարով: