Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀՌԱՀ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ
27/11/2009 19:21
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀՌԱՀ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ

Ազգային ժողովից տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 27-ին, խորհդարանում անցկացվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների չորս թափուր տեղերի համար հայտարարված մրցույթը: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունների եւ ԱԺ կանոնակարգի համաձայն` Ազգային ժողովի անդամների կեսին այսուհետեւ մրցութային կարգով եւ վեց տարի ժամկետով ընտրելու է Ազգային ժողովը, իսկ մյուս կեսին` կրկին վեց տարի ժամկետով, նշանակելու է հանրապետության Նախագահը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանագրով ստեղծված եւ համամասնորեն խորհրդարանի քաղաքական ուժերը ներկայացնող  մրցութային հանձնաժողովը կազմված է 6 անդամներից: Սուրեն Գեւորգյանը, ով նաեւ հանձնաժողովի նախագահն է, եւ Կարեն Աղամյանը ներկայացնում են ՀՀԿ-ն,  Արամ Հովհաննիսյանը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Մանվել Մկրտչյանը` ՀՅԴ կուսակցությունը, Լյուդմիլա Մելիքյանը` ՕԵԿ-ը, Ալեն Սիմոնյանը` «Ժառանգություն» կուսակցությունը: Մրցույթին մասնակցում էր 8 թեկնածու:  Մրցույթին մասնակցած թեկնածուներն են Կարեն Վարդանյանը, Հայկ Քոթանյանը, Գեւորգ Հարությունյանը, Գոհարիկ Արշակյանը, Կորյուն Առաքելյանը, Արմեն Մկրտչյանը, Արամ Մելքոնյանը, Սպարտակ Ղարաբաղցյանը: Երկու` թեսթային եւ բանավոր փուլով անցկացվող մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցները ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում կներկայացվեն պատգամավորներին, եւ Ազգային ժողովը որոշմամբ կընտրի հանձնաժողովի անդամներին:

Թեսթային փուլում մրցույթի բոլոր մասնակիցները, բացառությամբ Սպարտակ Ղարաբաղցյանի, հաղթահարեցին անհրաժեշտ միավորների` 90 տոկոսանոց շեմը եւ կներկայացվեն խորհրդարանի ընտությանը: Մրցույթում հաղթած յոթ մասնակիցներն անցան նաեւ հարցազրույցի փուլը: Նշենք, որ բանավոր փուլի արդյունքները թեեւ պատգամավորներին կօգնեն կողմնորոշվել ընտրություն կատարելիս, բայց թեսթերի արդյունքների վրա որեւէ ազդեցություն չունեն:

Հանձնաժողովի նախագահի խոսքերով` մրցութային գործընթացը  կազմակերպվել է անաչառ եւ հրապարակային. լրագրողներին առաջին անգամ ընձեռվել է մրցույթին ներկա գտնվելու եւ հարցաշարերի համակարգչային ընտրությանը, ինչպես նաեւ հարցազրույցին ականտես լինելու հնարավորություն:

AMP
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46