LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 28/11/09
Լոնդոնի մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները նվազել են: Ամենամեծ անկումն արձանագրել է նիկելի գինը, որը նվազել է 3.42%-ով և կազմել 16257 դոլար:
2%-ից ավել նվազել են ալյումինի, պղնձի և կապարի գները: Ալյումինի գինը նվազել է 2.43%-ով և կազմել 1990.5 դոլար, պղնձի գինը նվազել է 2.4%-ով և կազմել 6777 դոլար, իսկ կապարի գինը նվազել է 2.61%-ով և կազմել 2313 դոլար:
1%-ից ավել նվազել են անագի և ցինկի գները: Անագի գինը նվազել է 1.18%-ով և կազմել 14830 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 1.89%-ով և կազմել 2230.5 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: