Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ՀԻՄՆԱԿԱՆ ՑԱՎՈՏ ՀԱՐՑԸ` ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԽՆԴԻՐՆ Է»
30/11/2009 14:59
Կիսվել

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ՀԻՄՆԱԿԱՆ ՑԱՎՈՏ ՀԱՐՑԸ` ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԽՆԴԻՐՆ Է»

Մաքսային և հարկային բնագավառներում ՏՀՏ ոլորտի խնդիրներն ուսումնասիրելու և լուծելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը` ՀՀ ՊԵԿ-ի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մասնագետների ներգրավմամբ, ներկայացրել է շուրջ մեկամսյա համատեղ քննարկումների արդյուքները:
Մասնագետների ուշադրության կենտրոնում է հատկապես խնդրահարույց երեք հարց` մաքսային արժեքի որոշում, երաշխիքային սպասարկում և երկակի նշանակության ապրանքների որոշման ընթացակարգերի պարզեցում:

Հերթական քննարկմանը ներկա գտնվող ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին աշխատանքային խմբի մասնագետները տեղեկացրել են, որ բոլոր հարցերում կողմերը եկել են համաձայնության: Համագործակցության արդյունքում լուծում են ստանում տարիներով կուտակված խնդիրները:

«Հիմնական ցավոտ հարցը ` մաքսային արժեքի որոշման խնդիրն է. դա ոչ միայն մեզ է անհանգստացնում, այլ նաև բիզնեսին է խանգարում: Աշխատանքային խմբի գործունեությունը շատ կարևոր է համակարգի համար, հատկապես, երբ խոսքը մեզ համար առաջնային այս ոլորտի մասին է: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի լուծումը շատ արագ գտնենք»,- քննարկման մասնակիցներին հիշեցրել է կոմիտեի նախագահը:

Համակարգի ղեկավարը մասնավորապես ընդգծել է, որ առանց բիզնես միջավայրի մասնակցության հնարավոր չէ լուրջ ակնկալիքներ ունենալ նախանշված բարեփոխումներում:
«Մեր մոտեցումն այն է, որ կատարվող փոփոխությունները երկարատև կյանք ունենան, իսկ այդ դեպքում, երբ օրենքները հաճախ չեն փոփոխվում, բիզնես միջավայրը հանգիստ կաշխատի: Դա է պատճառը, որ որդեգրել ենք շահագրգիռ ոլորտների և գերատեսչությունների հետ համատեղ աշխատելու սկզբունքը. այսինքն` մինչ ներկայացնելը` ցանկացած փաստաթուղթ պետք է լայն քննարկումների փուլ անցնի, և միայն շահագրգիռ կողմերի կարծիքներից հետո դրվի գործողության մեջ»,- նշել է Գագիկ Խաչատրյանը:

Պետեկամուտների կոմիտեի նախագահը նաև հիշեցրել է առաջնային մյուս նպատակը` համակարգը կարճ ժամանակահատվածում պետք է անցնում կատարի էլեկտրոնային կառավարման: Դա, կոմիտեի նախագահի խոսքերով, կմեղմացնի հարկային-մաքսային հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերը, կպարզեցնի կառավարման ամբողջ գործընթացը:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37