ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբեր ամսին տեղի կունենան Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի ներքոհիշյալ թողարկումների տեղաբաշխման աճուրդները`
03.12.2009 AMGT5202C106 1.000.000.000 դրամ
08.12.2009 AMGT39079106 1.000.000.000 դրամ
05.12.2009 AMGT5214C102 1.000.000.000 դրամ
Պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ընտրված դիլերները, որոնք գործում են իրենց անունից և իրենց հաշվին կամ իրենց անունից` ներդրողների հաշվին և գանձապետական պահառուն: Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան: Գանձապետական պահառուի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների առավելագույն սահմանը թողարկման ծավալի 10%-ի չափով: Գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող հայտի առավելագույն ծավալը չի սահմանափակվում:
Դիլերի կողմից ներկայացվող ոչ մրցակցային հայտերի առավելագույն ծավալը կարող է կազմել թողարկման ծավալի 20%- ից ոչ ավել: Գանձապետական պահառուի և դիլերների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարվող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել թողարկման ծավալի 30%-ը: Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը տասը հազար դրամ, քայլը` հազար դրամ:
Աճուրդները տեղի կունենան ժամը 10.30-ին ՀՀ կենտրոնական բանկում: