ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 30/11/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` նոյեմբերի 30-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն դոլարի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, իսկ ֆունտի, եվրոյի և ռուբլու նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը նվազել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.24 դրամով և կազմել 385,76 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 4,81 դրամով և կազմել 637,7 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 5,24 դրամով և կազմել 580,22 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.21 դրամով և կազմել 13,22 դրամ մեկ ռուբլու դիմաց: