ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ AMGN36265126 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. դեկտեմբերի 10-ին ժամը 10:30-ին բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN36265126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ծավալը կկազմի 1 000 000 000 դրամ, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը` 12%: Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000 դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: