Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՐԴԵՆ ԿԱՐԵԼԻ Է ԴԻՏԵԼ 15 ՀԵՌՈՒՍՏԱԼԻՔ
01/12/2009 11:46
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՐԴԵՆ ԿԱՐԵԼԻ Է ԴԻՏԵԼ 15 ՀԵՌՈՒՍՏԱԼԻՔ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերությունը «Բջջային հեռուստատեսություն» ծառայության միջոցով, պատրաստ է այսուհետ բաժանորդներին հասանելի դարձնել հայաստանյան ևս երեք հեռուստաընկերության` «Շողակաթ»-ի, «Երևան»-ի և «ԱԼՄ»-ի հաղորդումները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բջջային հեռուստատոսություն» ծառայությունն արդեն հնարավորություն է ընձեռում  դիտել հայաստանյան 15 հեռուստաալիքի սպորտային, երաժշտական, զվարճալի հաղորդումներ, սերիալներ, վավերագրական ֆիլմեր, նորություններ և այլ ծրագրեր: Ավելի վաղ` ս.թ. նոյեմբերի 12-ին, երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ազդարարեց «Բջջային հեռուստատոսություն» ծառայությունը փորձնական ռեժիմով գործարկելու մասին, ծառայությունն առաջարկում էր 12 հեռուստաալիքի հեռարձակում: Մասնավորապես`«Հ1», «Հ2», «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ», «Հայ Թի Վի», «Թի Վի 5», «Ա Թի Վի», «ԱրմՆյուզ», «Արարատ» և «Դար 21» :  

«UMTS/HSPA տեխնոլոգիաների շնորհիվ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունը հնարավորություն է ընձեռում հեռախոսի միջոցով հաղորդումներ դիտել  ճիշտ այնպես` ինչպես հեռուստացույցով: «Բջջային հեռուստատեսությունն» իրապես նորարար տեխնոլոգիա է, որն ամբողջությամբ փոխում է մեր մտածելակերպը և վարքը` ստեղծելով  հարմարավետություն: Այլ կերպ ասած` կյանքը  դարձնում է առավել դյուրին: Մարդիկ ձեռք են բերում  «ի±նչ, որտե±ղ և ե±րբ»  դիտելու ընտրության հնարավորություն», – մեկնաբանեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Բջջային հեռուստատեսության» նշանակությունը, սակայն,  շատ ավելին է, քան պարզապես առաջադեմ տեխնոլոգիա ներկայացնելը:  Կարելի է վստահ լինել, որ նրա սոցիալական ազդեցությունը էական է լինելու: «Բջջային հեռուստատեսությունը» նոր հնարավորություն է ստեղծում հաղորդակցման միջոցների հասանելիության առումով: Հիանալի տարբերակ է` ազատ ժամանակը հետաքրքիր անցկացնելու համար, բոլորին հնարավորություն է տալիս նախընտրած վայրում օրվա ցանկացած  ժամին` աշխատանքի գնալիս, ճաշի ընթացքում կամ փողոցում քայլելիս, դիտել գործարար, հասարակական և քաղաքական ոլորտներին առնչվող հեռուստահաղորդումներ: «Բջջային հեռուստատեսությունը» տեխնոլոգիական նորարարություն է, որը նաև, ինչպես ակնկալվում է, պետք է հսկայական տարածում ստանա` եկամտի նոր հնարավորություն ստեղծելով հեռահաղորդակցողների և գովազդային ընկերությունների համար: Բջջային ցանցը կկիրառվի բնակարանի սահմաններից դուրս` սպառողին տարատեսակ բովանդակության հաղորդումներ հասցնելու համար:

«Բջջային հեռուստատեսություն» ծառայության շուկա ներմուծումը կայացավ նույնպիսի հաջողությամբ, ինչպիսին  ՎիվաՍել-ՄՏՍ-ի մնացած բոլոր ծառայությունների մատուցման մեկնարկն էր: Դրա համար անհրաժեշտ է եղել ժամանակ, տեխնիկական հագեցվածություն, թիմային աշխատանք, ներդրումներ և հստակ ռազմավարություն: Առաջատար լինելը պահանջում է պատասխանատվություն. հարկավոր է լինել դինամիկ և ճկուն` սպառողական պահանջարկի փոփոխվող միտումներին արագ արձագանքելու և դասեր քաղելու համար: Շուկայում, սպառողների մեծ զանգվածների կողմից ցանկացած նորարարական հաղորդակցական լուծման ընկալման և տարածման համար ժամանակ է անհրաժեշտ, իսկ երբ այդ խնդիրը լուծվում է` շահում են հատկապես շուկայում այդ տեխնոլոգիաներն առաջինը ներդրողները», – ավելացրեց Ռալֆ Յիրիկայնը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունն այս պահի դրությամբ գտնվում է փորձարկման փուլում, որի ամբողջ ընթացքում այն անվճար է բոլորի համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի այն բաժանորդներն, ովքեր ունեն 3G բջջային հեռախոս, կարող են հեռախոսի  բրաուզերից հետևել tv.mts.am կամ tv.vivacell.am հղմանը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 96.68 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25