Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅՏՆԻ ԲՐԵՆԴՆԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՈՒՄՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹ Է»
01/12/2009 15:02
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅՏՆԻ ԲՐԵՆԴՆԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՈՒՄՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹ Է»

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Original distillery company» օղու գործարան։ Այցի նպատակն էր գնահատել ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարումը, որ վերաբերում էր ներկրողների և առաքիչների արդյունավետ գործունեությանը, տեղական արտադրության խթանմանը։

Շրջայցից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես ասել է. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր փետրվարյան հանդիպումը ներկրողների հետ տալիս է դրական արդյունքներ։ Մասնավորապես, այս արտադրությունը, որ վերջին 4 ամիսների ընթացքում է կազմակերպվել, հենց ներմուծողների արձագանքն է կառավարության կոչին։ Դա չափազանց կարևոր է։ Առաջինը, մենք նվազեցնում ենք օղու ներմուծման ծավալները և ունենում ենք սեփական արտադրություն. ստեղծվել է 80 աշխատատեղ, և գործարանն ընդլայնվելու է` աշխատողների քանակը հասցնելով մինչև 200-ի։ Երկրորդը, շուկայում մրցակցությունը բերելու է նրան, որ օղու որակը Հայաստանի Հանրապետությունում բարձրանալու է, իսկ դա կարևոր է, որովհետև գործ ունենք մեր քաղաքացիների առողջության հետ։ Եվ երրորդը, որը նույնպես կարևոր է` ընկերությունը պատրաստվում է արտահանել իր արտադրանքը ինչպես հարևան երկրներ, այնպես էլ Ռուսաստան, Ուկրաինա, իսկ դա նշանակում է, որ օղու որակական հատկանիշները պետք է լինեն բարձր, որպեսզի ուկրաինական և ռուսական հայտնի բրենդների հետ կարողանան հաջողությամբ մրցակցել»։

Արտասահմանյան բրենդները տեղական արտադրողների կողմից կրկնօրինակելու դեմ կառավարության քայլերի մասին լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Տնտեսական մրցակցության հանձնաժողովը ստանում է նման ահազանգեր։ Մշակվում է նոր ռազմավարություն, որը, մի կողմից, պետք է ակտիվացնի հանձնաժողովի գործունեությունը, մյուս կողմից` պետք է ներկայացվեն օրենսդրական նոր նախաձեռնություններ, որոնց համաձայն` հնարավորություն կտրվի հանձնաժողովին նման չարաշահումների դեպքում ոչ միայն պատժամիջոցներ կիրառել, այլև կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, որպեսզի մարդկանց մտքով չանցնի խաբեության ճանապարհով, սպառողներին թյուրիմացության մեջ դնելով, իրենց անորակ արտադրանքը վաճառել` ձևացնելով, թե իբր վաճառում են հայտնի բրենդներ։ Սա անթույլատրելի, վտանգավոր երևույթ է և չարաշահում է մեր ժողովրդի հաշվին։ Մենք մտադիր ենք ուժեղացնել և՛ արտադրության վերահսկողությունը, և՛ տնտեսական չարաշահումների կանխարգելման միջոցառումները»։

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6