ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ 01/12/09
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 1-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում կնքվել է կորպորատիվ պարտատոմսերի առ ու վաճառքի 2 գործարք:
Մեկ գործարք. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBCB1, Bbond) 100 000 դրամ անվանական արժեքով 3 միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 107 737.3 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 323 212 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 9.9486%
Մեկ գործարք. «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (EMXGB1, Cbond) 10 000 դրամ անվանական արժեքով 24 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 10 110.375 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 242 649 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 12.0%: