Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
LOGOS EXPO CENTER – ՄԱՐՏԻ 5-7-Ը ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ EXPO 2010» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
01/12/2009 17:14
Կիսվել

LOGOS EXPO CENTER – ՄԱՐՏԻ 5-7-Ը ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ EXPO 2010» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Առողջապահության թեման բոլոր ժամանակներում եղել է և կլինի արդիական:Ասում են` «առողջ հոգի առողջ մարմնում»:Եթե այս ասացվածքը դիտարկենք մեր երկրի ենթատեքստում, ապա մենք ենթադրում ենք, որ «առողջ հոգին», այսինքն`մեր առողջապահական համակարգը, պետք է լինի «առողջ մարմնում», այսինքն`մեր «առողջ» երկրում: Ելնելով այս դրույթից, LOGOS EXPO Center  ցուցահանդեսային ընկերությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը մարտի 5-7-ը կանցկացնեն իններորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը`«Առողջապահություն և Դեղագործություն EXPO2010»:

«Առողջապահություն և դեղագործություն  EXPO  2010»  ցուցահանդեսը ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը: «Առողջապահություն և դեղագործություն  EXPO  2010» ցուցահանդեսը դա բացառիկ հնարավորություն է լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը և խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայով թելադրված խնդիրները լուծելու ուղիներ: Նշվածը կնպաստի նոր գործընկերներ ձեռքբերելուն և ցուցահանդեսի մասնակիցների միջև կոնտակտների ակտիվ զարգացմանը և ընդլայմանը:

Վերջին տարիների ընթացքում նկատելի է ցուցահանդեսային տարածքի 250% աճ: Ցուցահանդեսին ներկայացված էին 25%-ից ավել արտասահմանյան ընկերութուններ: Դրանց թվում մեր մշտական մասնակիցները` «Տայկո» շվեյցարական ընկերությունը, Բելոռուսիայից բժշկական դեղամիջոցներ Բորիսովսկի գործարանը, «Պոլիսան» և «Դոկտոր Նոնա» ռուսական ընկերությունները, «Արշիա Քռոուն ՏԵԲ» պարսակական ընկերությունը, որը ներկայացնում է հետվերականգնողական սարքավորումներ, «Բատֆարմա» վրացական ընկերությունը: Այս կերպ, ցւցահանդեսի մասնակիցները և այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսսիոնալ ձերքբերումներին, ինչը նշանակում է ետ  չմնալ բժշկության և զարգացման միջազգային տեմպերից:

Այս ամենը և ավելին դառնում է իրագործելի «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2010» ցուցահանդեսի շրջանակներում:  

Հիմնական թեմատիկ բաժիններն են` կանխարգելման բժշկություն, կլինիկական բժշկություն, ստոմատոլոգիա, դեղագործություն, ախտորոշում, մայրություն և մանկություն, բժշկական սարքավորումներ, հիգիենա, ուժիչ հանքային ջրեր:

Ցուցահանդեսի  շրջանակներում կանցկացվեն` վարպետաց դասեր, վիդեոցուցադրություններ, բուժիչ կոսմետիկական գործընթացներ, դեմքի և մարմնի մաշքի խնամքի ծրագրեր, կլոր սեղաններ, սեմինարներ:

Ցուցահանդեսի նպատակները` ապրանքների ծառայությունների ներկայացում, նոր գործնական հարաբերությունների հաստատում:

Ցուցահանդեսի անցկացման վայրը` ք. Երևան, Կ. Դեմիրչյանի անվան մարզահամերգային համալիր Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա` Մարտի 5-ին. ժ.12:00 Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա`Մարտի 7-ին. ժ.17:00 Ցուցահանդեսի մասնակիցներն են` տարբեր բժշկական ուղվածությամբ տեղական և  խոշոր արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ:             

Հիշեցնենք, որ LOGOS EXPO Center – ը առաջին ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999թ.-ից և առաջատարն է համարվում բազմաճյուղային, արդյունաբերական, տեղական և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման գործում: LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունն իրականացնում է ժամանակակից մարկետինգային ռազմավարություն` օգտագործելով համաշխարհային ցուցահանդեսային գործունեության փորձը և նվաճումները: Գործունեության բոլոր տարիների ընթացքում LOGOS EXPO Center – ը կազմակերպել է ավելի քան 100 մասնագիտացված և միջազգային ցուցահանդեսներ Հայաստանում, որոնք ներառել են տնտեսության տարբեր ոլորտները: ՀՀ կառավարության, նախարարությունների, հաստատություների, արտասահմանյան երկրների դեսպանատների համագործակցությամբ LOGOS EXPO Center ընկերությունը տարեկան անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են մեր տնտեսության դինամիկ զարգացումը:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2