COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՀԱՏԵՑ 1200$-Ի ՍԱՀՄԱՆԸ 02/12/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները զգալիորեն աճել են: Ոսկու գինը նաև հերթական պատմական ռեկորդն է գրանցել:
Ոսկու 2010թ.-ի փետրվար ամսի ֆյուչրսների գինն աճել է 1.51%-ով և կազմել 1200.2 դոլար, արծաթի 2010թ.-ի մարտ ամսի ֆյուչրսների գինն աճել է 3.67%-ով և կազմել 19.2 դոլար, իսկ պլատինի 2010թ.-ի հունվար ամսի ֆյուչրսների գինն աճել է 1.7%-ով և կազմել 1485 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):