ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 02/12/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` դեկտեմբերի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն դոլարի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, իսկ ֆունտի, եվրոյի և ռուբլու նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը նվազել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 385,60 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 4,90 դրամով և կազմել 642.29 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.39 դրամով և կազմել 582.22 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 13,27 դրամ մեկ ռուբլու դիմաց: