Ֆինանսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 416.00+1.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 73.95+1.96 WTI - 70.63+1.85
COMEX:  GOLD - 4030.50+1.06 SILVER - 58.35+0.52
COMEX:  PLATINUM - 1587.00+0.95
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1363-0.03
FOREX:  EUR/USD - 1.1363-0.03 GBP/USD - 1.3187+0.08
STOCKS RUS:  RTSI - 940.15-0.53
STOCKS US: DOW JONES - 51920.62+0.14 NASDAQ - 25358.60-0.46
STOCKS US: S&P 500 - 7357.49-0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10529.89+0.65 CAC40 - 8431.61+0.55
STOCKS EUR:  DAX - 24994.83+1.03
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀՈՒՆՎԱՐ – ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 13.7%-ՈՎ
02/12/2009 18:47
Կիսվել

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀՈՒՆՎԱՐ – ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 13.7%-ՈՎ

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 539.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 648.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 60.2%-ով եւ 72.4%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 13.7%-ով կամ 85.7 մլրդ դրամով: Մասնավորապես` 18.1% ով (93.3 մլրդ դրամով) նվազել են հարկերն ու տուրքերը, 15.9%-ով (568.9 մլն դրամով)` պաշտոնական դրամաշնորհները եւ 0.6%-ով (463.5 մլն դրամով)` պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Նույն ժամանակահատվածում այլ եկամուտներն աճել են 37.8%-ով (8.7 մլրդ դրամով):

Պետական բյուջեի եկամուտների 78.1%-ը ձեւավորվել է հարկերի ու տուրքերի, 15.5%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.9%-ը` այլ եկամուտների եւ 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 14.6 մլրդ դրամ` նախորդ տարվա 13.5 մլրդ դրամի դիմաց:

AMP
26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56