Պաշտոնական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.50+0.50
EUR BUY - 433.00-3.00 EUR SELL - 438.50-2.00
OIL:  BRENT - 100.46+15.56 WTI - 94.44+13.84
COMEX:  GOLD - 5167.40-1.19 SILVER - 85.07-3.81
COMEX:  PLATINUM - 2163.30-1.65
LME:  ALUMINIUM - 3385.50-1.76 COPPER - 12954.00+0.72
LME:  NICKEL - 17469.00+0.00 TIN - 50685.00+1.24
LME:  LEAD - 1936.50-0.84 ZINC - 3328.50+0.92
FOREX:  USD/JPY - 159.02+0.54 EUR/GBP - 1.1535-0.80
FOREX:  EUR/USD - 1.1535-0.80 GBP/USD - 1.3366-0.62
STOCKS RUS:  RTSI - 1141.77-0.69
STOCKS US: DOW JONES - 47417.27-0.61 NASDAQ - 22716.14+0.08
STOCKS US: S&P 500 - 6775.80-0.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 55025.37+1.43 TOPIX - 3698.85+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25898.76-0.24 SSEC - 4133.43+0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10353.77-0.56 CAC40 - 8041.81-0.19
STOCKS EUR:  DAX - 23640.03-1.37
11/03/2026  CBA:  USD - 377.27-0.14 GBP - 507.31-0.31
11/03/2026  CBA:  EURO - 437.9-1.37
11/03/2026  CBA:  GOLD - 63191+1473 SILVER - 1073.8+61.3
ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ – ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ 02/12/09
02/12/2009 20:28
Կիսվել

ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ – ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ 02/12/09

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարման խորհուրդը քննարկել է «ՀՀ ոռոգման և դրենաժի ազգային քաղաքականության» հայեցակարգը, որի վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։ Խնդրի շուրջ ծավալվել է շահագրգիռ կողմերի մտքերի փոխանակություն, որն ամփոփելով, վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների եւ կազմակերպությունների հետ եւս մեկ անգամ քննարկել փաստաթուղթը և ներկայացնել հաջորդ նիստին։

Օրակարգի հաջորդ հարցը, որը վերաբերում էր «ՀՄՀ-Հայաստան» կազմակերպության Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնմանը, խորհուրդն ընդունել է ի գիտություն։

Կառավարման խորհուրդը հավանություն է տվել «ՀՄՀ- Հայաստան» ծրագրի գնումների փոփոխված ուղեցուցին, գնումների պլանի փոփոխությանն ու հաստատմանը։
Անդրադառնալով «ՀՄՀ հիմնադրամ-Հայաստան» ծրագրի գործունեության տարեկան հաշվետվությանը, կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել հիմնադրամի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքները եւ հանրությանը ներկայացնել կատարված աշխատանքները։
Կառավարման խորհուրդը քննարկել է հիմնադրամի աշխատանքների իրականացման հետ կապված մի շարք հարցեր եւ Շահառուների խորհրդի հետ կապված խնդիրներ։
Խորհուրդը հաստատել է նաեւ Սպիտակի ինքնահոս համակարգի վերականգնման պայմանագիրը։

«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին։

AMP
11/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.27
-0.14
Եվրո (EUR)
437.9
-1.37
Ռուբլի (RUR)
4.7436
-0.0465
Լարի (GEL)
138.38
+0.76
63191
+1473
Արծաթ
1073.8
+61.3