Պաշտոնական

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 385.00-1.00
EUR BUY - 447.00+1.00 EUR SELL - 456.00-1.00
OIL:  BRENT - 68.14-0.23 WTI - 66.38-0.18
COMEX:  GOLD - 3319.70-0.80 SILVER - 36.98-0.43
COMEX:  PLATINUM - 1381.00-1.85
LME:  ALUMINIUM - 2590.00-0.58 COPPER - 9864.50-0.90
LME:  NICKEL - 15290.00-1.04 TIN - 33702.00-0.43
LME:  LEAD - 2058.50-0.27 ZINC - 2724.00-0.96
FOREX:  USD/JPY - 145.01+0.32 EUR/GBP - 1.1751-0.23
FOREX:  EUR/USD - 1.1751-0.23 GBP/USD - 1.3614-0.28
STOCKS RUS:  RTSI - 1119.52-0.83
STOCKS US: DOW JONES - 44828.53+0.00 NASDAQ - 20601.10+0.00
STOCKS US: S&P 500 - 6279.35+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39587.68-0.56 TOPIX - 2811.72-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23887.83-0.12 SSEC - 3473.13+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 8822.91+0.00 CAC40 - 7696.27-0.75
STOCKS EUR:  DAX - 23787.45-0.61
07/07/2025  CBA:  USD - 384.11-0.15 GBP - 522.39-2.05
07/07/2025  CBA:  EURO - 450.45-2.13
07/07/2025  CBA:  GOLD - 41147-19 SILVER - 455.51-0.11
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
07/08/2008 20:05
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Այսօր կառավարությունը հաստատել է ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագիրը: Որոշմամբ հաստատվել են նաեւ հարկային վարչարարության ռազմավարության ծրագրից բխող գործողությունները եւ ռազմավարության ծրագրից բխող` արտաքին ռեսուրսներ ենթադրող գործողությունները: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 24-ի "ՀՀ հարկային համակարգի զարգացման 2007-2009թթ. եռամյա ծրագիրը հաստատելու մասին" N 696-Ն որոշումը: Փաստաթղթի մշակման նպատակն է ունենալ հարկային վարչարարության զարգացման միջնաժամկետ ռազմավարական ծրագիր, որը համահունչ կլինի տնտեսության զարգացումներին եւ ՀՀ կառավարության կողմից հարկային համակարգում իրականացվող բարեփոխումներին: Ռազմավարական ծրագրի կազմման համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2008-2011թթ. գործունեության ծրագիրը, 2007թ. մայիսի 24-ի N 696-Ն որոշմամբ հաստատված ՀՀ հարկային համակարգի զարգացման 2007-2009թթ. եռամյա ծրագիրը, միջազգային եւ ՀՀ վերջին տարիների առաջավոր փորձը: Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ-ում արդիականացված եւ ժամանակակից պահանջները բավարարող հարկային վարչարարության իրականացմանը:
Այլ որոշումներով կառավարությունը հավանություն է տվել "Հարկերի մասին", "ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին", "Շահութահարկի մասին", "Պարզեցված հարկի մասին", "Եկամուտների մասին", "Առեւտրի եւ ծառայությունների մասին", "Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին" եւ մի շարք այլ ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթներին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ:
Նիստում հարկային եւ ՓՄՁ ոլորտում իրականացվող բարեփոխումների տրամաբանությամբ լրացումներ եւ փոփոխություններ են կատարվել նաեւ հիշյալ ոլորտներին վերաբերող ՀՀ կառավարության մի շարք որոշումներում:
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագծին:
Կարեւորելով ներկայացված օրենսդրական փաթեթների ընդունումը, ՀՀ վարչապետը, մասնավորապես, նշել է.
"Մենք 3 ամիս է այս հարցերը մանրակրկիտ քննարկում ենք` հանրապետության նախագահի մոտ խորհրդակցություններ եղան, կառավարությունում են եղել խորհրդակցություններ, հանդիպումներ են եղել խոշոր բիզնեսի ներկայացուցիչների, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այսինքն, սրանք այն փաստաթղթերն են, որ մենք մանրակրկիտ ներկայացրել ենք հանրության ուշադրությանը, ինչպես նաեւ բիզնես հանրության ուշադրությանը: Մանրակրկիտ քննարկվել է, կա փոխադարձ ըմբռնում, կա նաեւ համաձայնություն համատեղ ջանքերով այս ամենը ի կատար ածելու: Ազգային ժողովում տեղի է ունեցել քննարկում, այս փաթեթի տրամաբանությունը ներկայացվել է եւ իսկապես կարեւորագույն կետերից մեկն այն է, որ հիմնական թիրախային խումբը խոշոր բիզնեսն է լինելու: Փոքր եւ միջին բիզնեսի համար ստեղծվելու է փափուկ վարչարարության միջավայր եւ այս ռազմավարությունը մենք ձեզ հետ միասին պետք է իրականացնենք, մեր բոլորի ջանքերը պետք է ներդրվեն այս լրջագույն ռեֆորմի իրականացման գործում: Առեւտրային կենտրոնների, տոնավաճառների ոլորտում հարկային բարեփոխումների թիրախը խոշոր բիզնեսն է: Ամբողջ փաթեթի տրամաբանությունն այն է, որ բեռը դրվելու է խոշոր բիզնեսի վրա` առեւտրի կենտրոնների կազմակերպիչների վրա: Եվ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել նրանց հետ: Սա չափազանց կարեւոր թեզ է, որպեսզի տասնյակ հազարավոր փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք օգտվում են կազմակերպված առեւտրի սրահներից, իմանան, որ իրենք նույնպես պահանջելու են այս կանոնների ապահովումը առեւտրի սրահների, առեւտրի կենտրոնների սեփականատերերից կամ կազմակերպիչներից, այդ բիզնեսի համար պատասխանատուներից: Այս փաստաթղթերը մեզ համար ունեն սկզբունքային նշանակություն: Չափազանց լուրջ քաղաքական, տնտեսական, սոցիալական բովանդակություն ունեցող փաթեթներ են սրանք: Վերջիվերջո, եթե մենք չենք կարողանում առեւտրի ոլորտից ստանալ մանրամասն տեղեկատվություն ռեալ շրջանառության վերաբերյալ, մենք չենք կարողանալու պայքարել ստվերային տնտեսության դեմ, չենք կարողանալու ավելացնել հարկերը, իսկ դա նշանակում է, որ չենք կարողանալու բարձրացնել թոշակները, աշխատավարձերը, սոցիալական նպաստները: Սրանք փոխկապակցված խնդիրներ են: Մենք պետք է ստանանք հասարակության աջակցությունը, որպեսզի այս գործընթացում ունենանք հաջողություն: Մեր պարտքն է ճշգրիտ տեղեկատվություն հաղորդել հասարակությանը մեր կողմից արվող քայլերի վերաբերյալ: Երբեւիցե այդպիսի մանրակրկիտ հարկային բարեփոխումներ չեն ներկայացվել հանրությանը: Միջոցառումները մանրակրկիտ նկարագրված են ձեզ բաժանված փաստաթղթերում, կան ֆիքսված պատասխանատուները եւ ժամկետները, որ մենք այդ միջոցառումները համատեղ պետք է կարողանանք իրականացնել":
Մասնավորապես, փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ուղղված օրինագծերի ընդունման կապակցությամբ, ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարին, ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետին եւ մաքսային պետական կոմիտեի նախագահին` մոտակա շաբաթների ընթացքում մանրակրկիտ պարզաբանումներ տալ առաջին հերթին հարկ վճարողներին, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն նոր ռեժիմի կիրառմանը: "Չնայած որ մենք համատեղ աշխատել ենք բավականին երկար, բայց, կարծում եմ, դա դեռ բավարար չէ, որպեսզի հազարավոր սուբյեկտներ հստակ պատկերացնեն, թե իրենց բիզնեսի հետ կապված հաշվետվություններում, հարաբերություններում հարկային-մաքսային մարմինների հետ ինչ փոփոխություններ պետք է կատարվեն: Պետք է սեմինարներ, հեռուստատեսությամբ կլոր սեղաններ անցկացնենք, հրավիրենք նրանց ներկայացուցիչներին, որպեսզի մանրակրկիտ բացատրվի եւ հասկանալի լինի փոփոխությունների տրամաբանությունը, որովհետեւ մենք հաջողություն կարող ենք ունենալ, եթե նրանց կողմից լինի ըմբռնում, որ իրականում սա իրենց համար ենք անում, հեշտացնում ենք եւ պարզեցնում ենք նրանց հարաբերությունները հարկային եւ մաքսային մարմինների հետ: Նրանք դա պետք է անպայման գիտակցեն, պատրաստ լինեն, որպեսզի այս գործը հաջողվի", – ասել է ՀՀ վարչապետը:
AMP
07/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.11
-0.15
Եվրո (EUR)
450.45
-2.13
Ռուբլի (RUR)
4.8838
+0.0006
Լարի (GEL)
141.38
+0.01
41147
-19
Արծաթ
455.51
-0.11