ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ՄԱՐԱՏ ԽԱԿՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՐԴԳԵՍ ՀՈԿՎԱԿԻՆՅԱՆԻ ՀԵՏ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 3-ին, «Մասիս» երկաթուղային կայարանում կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովի և Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանի հանդիպումը: Մարատ Խակովը Արարատի մարզպետին ծանոթացրել է «Մասիս» կայարանում կարճ ժամանակում իրականացված վերանորոգման և արդիականացման աշխատանքներին: Խոսքն առաջին հերթին վերաբերում է АРМ ժամանակակից ավտոմատ համակարգի ներդրմանը և կայարանի ներքին և արտաքին տեսքի վերանորոգմանը:
Մարատ Խակովը և Վարդգես Հովակիմյանը անդրադարձել են երկաթուղային տրանսպորտի անվտանգ շահագործման և երկաթուղային անվտանգության խնդիրներին, որոնք պետք է լուծվեն պետության և ՀԿԵ համագործակցության շրջանակներում: