ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 03/12/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` դեկտեմբերի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն դոլարի և ռուբլու նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, իսկ ֆունտի և եվրոյի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը նվազել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.16 դրամով և կազմել 385,44 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.08 դրամով և կազմել 642.37 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.49 դրամով և կազմել 582.71 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 13,18 դրամ մեկ ռուբլու դիմաց: