Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
07/08/2008 20:10
Կիսվել

VIVACELL-Ը ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է ՕՁՈՒՆԻ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԴՊՐՈՑԸ

ՎիվաՍելի կողմից հատկացված 18.4 միլիոն դրամ նվիրատվության շնորհիվ ամբողջովին հիմնանորոգվել և կահավորվել է Օձունի մանկական արվեստի դպրոցը, ինչպես նաև ներդրվել է ջեռուցման և թաք ջրի մատակարարման ներքին համակարգ: Վերանորոգված դպրոցի բացման արարողությունն իրականացրեցին ՎիվաՍելի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը:

ՎիվաՍելը շարունակում է իրականացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր որդեգրած լայնածավալ ծրագրերը` ուղղված Հայաստանի գյուղական համայնքների կենսապայմանների բարելավմանը: Այս անգամ ընկերության ծրագրերի թիրախ էր ընտրված Հայաստանի ամենախոշոր և մեծ գյուղերից մեկը` Օձունը, որը հայտնի է իր պատմա-մշակութային և հոգևոր հուշարձաններով, ինչպես նաև գյուղում ծնված անվանի մարդկանցով:

Հաշվի առնելով Օձունի բնակչության թվաքանակը, ինչպես նաև առաջնորդվելով այն համոզմունքով, որ Հայաստանի գյուղաբնակ երեխաները նույնպես պետք է հնարավորություն ստանան ձեռք բերել գեղագիտական կրթություն` ՎիվաՍելը միջոցներ հատկացրեց գյուղի մանկական արվեստի դպրոցի հիմնանորոգման նպատակով: Ամբողջովին փոխվեցին դպրոցի դռներն ու լուսամուտները, ինչպես նաև ներդրվեց ջեռուցման և տաք ջրի մատակարարման ներքին համակարգ:

Արվեստի դպրոցը հիմնադրվել է 1970 թ-ին: Դպրոցը հանդիսանում է Օձունի և շրջակա 8 գյուղերի միակ գործող մշակութային կրթօջախը: Դպրոցում գործում են դաշնամուրային, լարային, փողային, ժողովրդական գործիքների, նկարչական բաժիններ: Քանի որ երկար տարիներ գյուղական մանկական արվեստի դպրոցների համակարգը գտնվում է անբավարար վիճակում, ՎիվաՍելը գտնում է, որ համակարգի վերականգնումը առաջնահերթ խնդիրներից է:

Բացման արարողությունից հետո ՎիվաՍելի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց. ՙՄենք` Հայաստանի որդիներն ու դուստրերը, այսօր մեծ հպարտություն ենք ապրում` գտնվելով Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկում: ՎիվաՍելի կողմից ստանձնած պարտավորությունը` հիմնանորոգել և կահավորել Օձունի մանկական արվեստի դպրոցը, պայմանավորված է նրանով, որ մենք պարտավոր ենք լինել մեր նախնիների արժանի ժառանգորդները: Օձունում պետք է գործի մանկական արվեստի ժամանակակից դպրոց` Օձունի երիտասարդ սերնդին հայկական մշակույթին հաղորդակից դարձնելու նպատակով: Իբրև կորպորատիվ քաղաքացի` ՎիվաՍելն իր եկամուտներից մաս է հանում Հայաստանի երիտասարդ սերնդի և մեր փառավոր մշակութային անցյալի միջև կամուրջներ ստեղծելու նպատակով՚:

ՎիվաՍելի աջակցությունը Օձուն գյուղին չի սահմանափակվում մանկական արվեստի դպրոցի հիմնանորոգմամբ և կահավորմամբ: Ընկերությունը Օձունի գյուղապետարանին նաև տրամադրեց 9 միլիոն դրամ արժողությամբ նոր աղբատար մեքենա:  

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08