ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում կառավարությունը դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել էթիլային սպիրտից սպիրտային խմիչք արտադրողների համար ստեղծված դաշտի անհավասարությունը։