Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՑԱՆՑԱՅԻՆ ՄԱՐԿԵՏԻՆԳԸ ՆԱԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ Է. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԱՅԴՊԻՍԻ ՀԱՆՑԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
03/12/2009 19:14
Կիսվել

ՑԱՆՑԱՅԻՆ ՄԱՐԿԵՏԻՆԳԸ ՆԱԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ Է. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԱՅԴՊԻՍԻ ՀԱՆՑԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել եւ կասեցվել է ՀՀ տարածքում «Questnet» միջազգային կազմակերպության անվան տակ միմյանցից անկախ գործող երկու կազմակերպված խմբերի հանցավոր գործունեություն, որն ուղղված է եղել խաբեության միջոցով քաղաքացիներից դրամական միջոցների հափշտակմանը եւ այսպես կոչված` ֆինանսական բուրգի ստեղծմանը:

Պարզվել է, որ ներցանցային մարքետինգով զբաղվող «Questnet»  կազմակերպությունը տարբեր երկրներում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում ունենալով ներկայացուցիչներ, ինտերնետ կայքի միջոցով քաղաքացիներին վաճառել է 600-1500 ԱՄՆ դոլար արժողությամբ առողջությունն իբր կարգավորող տարբեր տեսակի ապակյա ԲԻՈ-դիսկեր, տեխնիկական այլ ապրանքներ, ինչպես նաեւ մինչեւ 8 գրամ քաշով ոսկյա զարդեր եւ վզնոցներ: Հետագայում քաղաքացիները հասկանալով, որ վճարված գումարը տասնյակ անգամներ գերազանցում է ապրանքի իրական արժեքը, «Questnet»-ի ներկայացուցիչներից հետ են պահանջել իրենց գումարները, ինչին ի պատասխան նրանց առաջարկվել է շարունակել ցանցի ընդլայնման գործընթացը, վստահեցնելով, որ նրանք ոչ միայն կարող են վերադարձնել իրենց վճարած գումարները, այլ նաեւ ստանալ զգալի եկամուտ:

Քննությամբ պարզվել է, որ «Questnet» -ի ղեկավարներ ԻԻՀ քաղաքացի Ռայմոնդ Քոչարյանսի եւ ՀՀ քաղաքացի Վաչե Մանուկյանի կողմից կազմակերպված երեւանյան ցանցում ընդգրկված են եղել ընդհանուր թվով 113 քաղաքացիներ, որոնց վստահությունը չարաշահելու եղանակով նրանցից հափշտակվել է խոշոր չափի գումարներ:
Ռ. Քոչարյանսը եւ Վ. Մանուկյանը ձերբակալված են:

Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: ԱԱԾ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է չգայթակղվել արագ հարստանալու ցանկությամբ եւ հեռու մնալ նմանատիպ խարդախներից եւ կասկածելի կազմակերպություններին անդամակցելուց: «Questnet»  կազմակերպությունների հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ Քննչական վարչություն` 57-93-16 համարով:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2