Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ – CONTACT ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱԿԱԳԻՆԸ 3-Ի ՓՈԽԱՐԵՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է 2%
04/12/2009 10:36
Կիսվել

ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ – CONTACT ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱԿԱԳԻՆԸ 3-Ի ՓՈԽԱՐԵՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է 2%

Արդշինիվեստբանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը դեկտեմբերի 4-ից Contact համակարգի փոխանցումները ներկայիս 3%-ի փոխարեն իրականացնելու է իջեցված` 2% սակագնով: Contact դրամական փոխանցումների համակարգը գործում է աշխարհի 86 երկրներում և ունի 40 հազարից ավել սպասարկման կետեր: Արդշինինվեստբանկը Contact-ի հետ համագործակցում է իր հիմնադրման օրվանից (2003թ.): Արդշինինվեստբանկը այս համակարգով փոխանցումները, դեպի Հայաստան և հակառակ ուղղություններով, իրականացնում է ռուսական ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:

Արդշինինվեստբանկը համագործակցելով բազմաթիվ հանրաճանաչ և տարածված միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ, մշտապես մատուցում է հաճելի անակնկալներ բանկի ծառայություններից օգտվող հաճախորդների համար` ձգտելով, Ամանորի նախաշեմին, թեթևացնել նրանց նախատոնական հոգսերը:

Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Մենք համագործակցում ենք բազմաթիվ հեղինակավոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերի, ինչպես նաև ռուսական հեղինակավոր բանկերի հետ` ձգտելով մեր հաճախորդներին տրամադրել դրամական փոխանցումներից օգտվելու լայն հնարավորություններ: Կարծում եմ, Contact համակարգի սակագնի իջեցումը, հաճելի Ամանորյա անակնկալ է մեր բոլոր հաճախորդների համար»:

Հիշեցնենք, որ Արդշինինվեստբանկը ներկայումս փոխանցումներ է իրականացնում Contact, MoneyGram, Migom, Быстрая Почта, IntelExpress, RIA միջազգային համակարգերով, և այս ոլորտում համագործակցում է ռուսական Պրոմսվյազբանկի, Սոցգորբանկի, Ֆորա բանկի և Սբերբանկի հետ:

Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն` Փարիզում:

Բանկն արժանացել է Moody”s-ի Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") «D-» վարկանիշին:

Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6