LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 04/12/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները հիմնականում աճել են:
Ալյումինի գինն աճել է 0.68%-ով և կազմել 2148 դոլար, պղնձի գինն աճել է 0.26%-ով և կազմել 7106.5 դոլար, անագի գինն աճել է 0.31%-ով և կազմել 15181 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 0.12%-ով և կազմել 2413 դոլար:
Սակարկությունների արդյունքում նվազել են նիկելի և կապարի գները: Նիկելի գինը նվազել է 2.12%-ով և կազմել 16208 դոլար, իսկ կապարի գինը նվազել է 2.01%-ով և կազմել 2442 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: