Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 431.00+0.00 EUR SELL - 436.50-0.50
OIL:  BRENT - 110.13+0.81 WTI - 111.51-0.03
COMEX:  GOLD - 4617.40-1.17 SILVER - 71.85-1.39
COMEX:  PLATINUM - 1979.70-0.18
LME:  ALUMINIUM - 3469.50+0.00 COPPER - 12359.50+0.00
LME:  NICKEL - 17086.00+0.00 TIN - 46277.00+0.00
LME:  LEAD - 1933.00+0.00 ZINC - 3264.50+0.00
FOREX:  USD/JPY - 159.56-0.01 EUR/GBP - 1.1526+0.11
FOREX:  EUR/USD - 1.1526+0.11 GBP/USD - 1.3215+0.20
STOCKS RUS:  RTSI - 1090.79+0.59
STOCKS US: DOW JONES - 46504.67+0.00 NASDAQ - 21879.18+0.00
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 53123.49+1.26 TOPIX - 3645.19+0.93
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.53+0.00 SSEC - 3880.10-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.00 CAC40 - 7962.39+0.00
STOCKS EUR:  DAX - 23168.08+0.00
03/04/2026  CBA:  USD - 376.98+0.02 GBP - 498.86+1.76
03/04/2026  CBA:  EURO - 435.22+1.26
03/04/2026  CBA:  GOLD - 56230-1205 SILVER - 860.41-46.98
ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ԿԱՅԱՑԵԼ Է ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՔԸ
05/12/2009 14:04
Կիսվել

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ԿԱՅԱՑԵԼ Է ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՔԸ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ երեկ` դեկտեմբերի 4-ին, կայացել է ընկերության բոլոր տեղամասերի վարպետների հավաքը, որի սկզբում բացման խոսքով հանդես է եկել ՀԿԵ փոխտնօրեն Մարատ Խակովը: Նա մասնավորապես խոսել է երկաթուղու սպասարկման գործընթացում վարպետների կարևոր դերի մասին: Խակովը նաև նշել է, որ ՀԿԵ-ն ոչ միայն զարգացնում է Հայաստանի բեռների և ուղևորների փոխադրումները, այլ նաև ՀԿԵ աջակցությամբ Հայաստանում սկսվել է պահեստամասերի արտադրությունը և ընկերությունն արդեն 50-60%-ով օգտագործում է Հայաստանում արտադրված պահեստամասեր:

Այնուհետև ՀԿԵ վարպետներին է դիմել ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը: Գլխավոր տնօրենը ևս մեկ անգամ կարևորել է ՀԿԵ կողմից ազգային փոխադրողի կարգավիճակ ստանալու հարցը և նշել, որ սույն կարգավիճակը կօգնի ընկերությանը միջազգային շրջանակներում հանդես գալու ավելի վստահելի դիրքերից:

Հավաքի վերջում առաջատար վարպետներին հանձնվել են դրամական պարգևներ և թանկագին նվերներ:

AMP
03/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.98
+0.02
Եվրո (EUR)
435.22
+1.26
Ռուբլի (RUR)
4.6982
+0.0178
Լարի (GEL)
139.91
-0.02
56230
-1205
Արծաթ
860.41
-46.98