ՓԱՐԻԶՅԱՆ ՌԵՍՏՈՐԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԳԻՆԻՆԵՐԻ ԻՐ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
Աշխարհի ամենահայտնի և հնագույն ռեստորաններից մեկը` փարիզյան La Tour d’Argent ռեստորանը որոշել է վաճառել իր հազվագյուտ խմիչքների հավաքածուի մի մասը: Ռեստորանը, որը գործում է 1582 թվականից, իր գործունեության պատմության մեջ առաջին անգամ վաճառքի է ներկայացրել իր շուրջ 450 հազար հազվագյուտ գինիների հավաքածուից 18 հազար անուն գինի:
Ռեստորանի տնօրինության հայտարարության համաձայն` նման որոշումը պայմանավորված է ներկայիս ճգնաժամային պայմաններում ռեստորանի համբավը վերականգնելու ցանկությամբ:
Վաճառքի ներկայացված խմիչքների շարքում են 1788 թվականի Clos du Griffier կոնյակը, որի արժեքը գնահատվում է 2,5 հազար եվրո, և 1895 թվականի բուրգունդական Corton գինին, որի արժեքը կազմում է շուրջ հազար եվրո: