ՀՈՒՆՎԱՐ – ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԻՍԿ ԿԱԹՆԱՄԹԵՐՔՆԵՐԻՆՆ` ԱՃԵԼ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն 2009թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում կաթի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 9.2%-ով և կազմլ 2 640 462 000 լիտր:
Հատկանշական է, որ մինևնույն ժամանակահատվածում աճել են կաթնամթերքի արտադրության ծավալները: Պանրի արտադրության ծավալներն աճել են 0.7%-ով և կազմել 15242.2 տոննա, մածունի արտադրության ծավալներն աճել են 19.2%-ով և կազմել 2062.6 տոննա, թթվասերի արտադրության ծավալներն աճել են 28.2%-ով և կազմել 2406.7 տոննա, իսկ կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել են 4.9%-ով և կազմել 625.2 տոննա: