Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԽՈԶԻ ԳՐԻՊ – A H1N1 – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍԱՎ 35-Ի. ԱՐԱ ԱՍՈՅԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՓԱԿԵԼ ԴՊՐՈՑՆԵՐԸ
07/12/2009 17:18
Կիսվել

ԽՈԶԻ ԳՐԻՊ – A H1N1 – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍԱՎ 35-Ի. ԱՐԱ ԱՍՈՅԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՓԱԿԵԼ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀՀ առողջապահութփյան նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է  Ա տեսակի H1N1 վարակով ևս 7 հիվանդ, հիվանդների ընդհանուր թիվը 35 է: Հանրապետությունում շարունակվում է վարակի հետագա ներբերման և տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Շարունակվում է ուղևորների առողջության նկատմամբ մոնիթորինգի իրականացումը: 

Հիշեցնենք, որ Հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը խոզագրիպի (A/H1N1) և հասարակ A գրիպի համաճարակից խուսափելու նպատակով խորհուրդ է տվել մինչև հունվարի 10-ը դադարեցնել դասընթացները դպրոցներում և այլ հանրակրթական հաստատություններում:

2009թ. դեկտեմբերի 4-ի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (www.who.int) կողմից աշխարհում գրիպի Ա H1N1 վիրուսով հարուցված դեպքերի վերաբերյալ վերջին տեղեկատվությունը ներկայացվել է  ըստ ԱՀԿ տարածաշրջաններում արձանագրված մահվան դեպքերի, /նշված տարածաշրջաններում արձանագրված դեպքերի ընդհանուր թվի  տվյալները չեն թարմացվել/, մահվան առաջին դեպքերն են արձանագրվել Սլովակիայում և Ռումինիայում:

1.        ԱՀԿ աֆրիկյան գրասենյակ  մահվան դեպքեր`  108
2.        ԱՀԿ ամերիկյան գրասենյակ  մահվան դեպքեր`  5878
3.        ԱՀԿ արևելյան միջերկրածովյան գրասենյակ  մահվան դեպքեր`  392
4.        ԱՀԿ եվրոպական գրասենյակ  մահվան դեպքեր`  գրեթե 918
5.        ԱՀԿ հարավ – արևելյան Ասիայի գրասենյակ  մահվան դեպքեր`   766
6.        ԱՀԿ արևմտյան խաղաղ օվկիանոսյան գրասենյակ  մահվան դեպքեր`  706

Ընդամենը ավելի քան 8768

Համաձայն ԱՀԿ-ի հրապարակած տեղեկատվության` աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված` վիրուսի  առավելագույն ակտիվ շրջանառութուն  է արձանագրվել եվրոպական երկրներից Բելգիայում, Իսլանդիայում, Իռլանդիայում, Նիդեռլանդներում և Նորվեգիայում: Վիրուսի շրջանառության ակտիվությունը շարունակում է բարձրանալ  Կենտրոնական Եվրոպայի Բալթյան և Բալկանյան երկրներում, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի երկրներից Ուկրաինայում, Բելառուսում և Մոլդովայում:

Համաձայն ԱՀԿ տեղեկատվության ներկայում  Եվրոպայում շրջանառող Ա տեսակի գրիպի 99 %-ը կազմում է H1N1 ենթատեսակը: Միջին Ասիայի երկրներից Ղազախստանում, Կիրգիզիայում, Ուզբեկիստանում շարունակվում է  վիրուսի ակտիվ փոխանցումը: Վրաստանում արձանագրվել է գրիպի Ա H1N1 վիրուսով հարուցված 298 դեպք, մահվան դեպքեր չեն արձանագրվել:  Ադրբերջանի, Թուրքիայի և Իրանի տեղեկատվության պաշտոնական աղբյուրները չեն անդրադառնում վերջին ժամանակներում նշված երկրներում պանդեմիկ գրիպի համաճարակային իրավիճակին:

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի պաշտոնական ինտերնետային կայքի տեղեկատվության համաձայն ԱՄՆ-ում հրապարակվում են միայն հոսպիտալացված գրիպի, թոքաբորբերի դեպքերի տվյալները և նոյեմբերի 30-ի դրությամբ 53 նահանգում և տարածաշրջանում արձանագրվել է գրիպի, թոքաբորբերի 31.320 հոսպիտալացված դեպք, որից 1336-ը` մահվան ելքով:

Խոզի գրիպի մասին բոլոր նորությունները կարդալու համար սեղմեք այստեղ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2