Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ – «ՎՏԲ-ՏՈՆԱԿԱՆ» ՆՈՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԱՏԵՍԱԿ
07/12/2009 18:11
Կիսվել

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ – «ՎՏԲ-ՏՈՆԱԿԱՆ» ՆՈՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԱՏԵՍԱԿ

«ՎՏԲ-Հայաստան» բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010թ. Նոր տարվա նախաշեմին բանկը իր ավանդատուներին է մատուցում հերթական նվերը: Ս.թ. դեկտեմբերի 3-ից ՎՏԲ Հայաստան բանկում և իր բոլոր մասնաճյուղերում սկսել է գործել «ՎՏԲ-Տոնական» նոր կուտակային ավանդատեսակ անընդմեջ աճող եկամտաբերությամբ:

«Հոգալով Հայաստանի բնակչության բարեկեցության բարձրացման մասին, մենք մշտապես մշակում ենք նոր տեսակի պրոդուկտներ ավանդատուների համար առավել հարմարավետ և մատչելի պայմաններով: Դեկտեմբերի սկզբից մենք ներդրեցինք նոր պրոդուկտ` ավանդ «ՎՏԲ-Տոնական»: Քաղաքացիները կարող են իրենց խնայողությունները ի պահ դնել այս նոր ավանդատեսակով ՎՏԲ Հայաստան Բանկի ցանկացած 72 մասնաճյուղերից մեկում: Մենք հույս ունենք, որ ինչպես և մեր շատ պրոդուկտներ, այնպես էլ այս պրոդուկտը մեծ հեղինակություն կվայելի հասարակության լայն խավի շրջանակներում»,- մեկնաբանեց նորությունը «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը: Նրա խոսքերով, տվյալ ավանդի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ ավանդատուն հնարավորություն ունի իր խնայողություններից  եկամուտ ստանալ շատ կարճ ժամկետներում: «Սա առավել հարմար և արդիական է հենց այս պահին, տոների նախաշեմին, երբ յուրաքանչյուր ընտանիքում նախատեսվում է լուրջ ծախսեր կատարել նոր տարվա սեղանի և նվերների համար»,- նշել է բանկի նախագահը:

«ՎՏԲ-Տոնական» ժամկետային կուտակային ավանդն ընդունվում է  ՀՀ դրամով և ԱՄՆ դոլլարով, 1-ից 3 ամիս ժամկետով: Բացի այդ, որպես Նոր Տարվա նվեր Բանկը ավանդատուներին անվճար տրամադրում է  VISA Int. վճարային քարտեր: Ավելի մանրամասն` www.vtb.am կայքում:

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-72 մասնաճյուղ:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6