ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻՆ ՇՏԱՊ ԿԵՐՊՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Ռուսական որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ այսօր` դեկտեմբերի 7-ի առավոտյան, Մոսկվայում շտապ կերպով հիվանդանոց է տեղափոխվել հայազգի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ Արմեն Ջիգարխանյանը ամանորյա տոներից և ԱՄՆ ուղևորությունից առաջ ցանկացել է հերթական անգամ բժշկական հետազոտություն անցնել: Նշենք, որ ոչ վաղ անցյալում Արմեն Ջիգարխանյանն ինսուլտ էր տարել:
Արմեն Ջիգարխանյանի մոտ ընկերը «ՌԻԱ նովոստի» գործակալությանը հաստատել է, որ խոսքը իսկապես գնում է հերթական պլանային հետազոտության մասին և Արմեն Ջիգարխանյանն այժմ իրեն լավ է զգում:
Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը 74 տարեկան է, նա գլխավորում է Մոսկվայի դրամատիկական թատրոնը: