2010 ԹՎԱԿԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՊԻՏԱԼԻ ԶՈՒՏ ՆԵՐՀՈՍՔԸ ԿԿԱԶՄԻ 60 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2010 թվականին Ռուսաստան օտարերկրյա կապիտալի զուտ ներհոսքը կսահմանվի 2009 թվականի նույն մակարդակի վրա` շուրջ 60 մլրդ դոլար: Նման կանխատեսում է ներկայացել ամերիկյան Bank of America բանկի վերլուծաբանները, որոնց հրապարակած կանխատեսումային տվյալների համաձայն 2010 թվականի ընթացքում Brent տեսակի նավթի միջին գինը մեկ բարելի դիմաց կսահմանվի 85 դոլար, իսկ Ռուսաստանի արտահանման ոլորտում մեծ կարևորություն ունեցող Urals տեսակի նավթի մեկ բարելի դիմաց միջին գինը կկազմի 84 դոլար:
Bank of America բանկի վերլուծաբանների կանխատեսումների համաձայն 2010 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի շուրջ 5%-ով, իսկ բյուջեի պակասուրդը կկազմի երկրի ՀՆԱ-ի 4,3%-ը: