Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՇԱՀԱՎԵՏ ԳՈՐԾԱՐՔԸ ԿՆՔԵԼ Է ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵՏԸ`  ԳՆԵԼՈՎ GOLDMAN SACHS ԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ
09/12/2009 12:18
Կիսվել

ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՇԱՀԱՎԵՏ ԳՈՐԾԱՐՔԸ ԿՆՔԵԼ Է ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵՏԸ` ԳՆԵԼՈՎ GOLDMAN SACHS ԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ

Berkshire Hathaway ամերիկյան ներդրումային ընկերության ղեկավարը և աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆետը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի և ամերիկյան բանկերի համատարած սննկացման պայմաններում 2008 թվականի սեպտեմբերին գնել էր Goldman Sachs ներդրումային բանկը` կնքելով վերջին մեկ տարվա ընթացքում ամենաեկամտաբեր գործարքը: Ինչպես նշում է ամերիկյան Time ամսագիրը`  Ուորեն Բաֆետը, Goldman Sachs ներդրումային բանկի բաժնետոմսերի ձեռքբերմանն ուղղելով շուրջ 5 մլրդ դոլար, այս տարվա ընթացքում կարողացել է ապահովել ավելի քան 3 մլրդ դոլարի շահույթ:

Նշենք, որ 2008 թվականի սեպտեմբերին Goldman Sachs Group ընկերությունը Berkshire Hathaway ընկերության հետ կնքել էր մասնավոր համաձայնագիր, որի շրջանակներում բանկը վաճառել էր 5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ իր արտոնյալ բաժնետոմսերը` դրանք ետ գնելու առաջնային իրավունքով:

Ուորեն Բաֆետը հայտնվել է  տարվա լավագույն գործարքների տասնյակում` կնքելով շահավետ ևս մեկ գործարք: Այս տարի Բաֆետը դարձել է ԱՄՆ երկաթուղային փոխադրումների առաջատար օպերատորի բաժնետոմսերի 77%-ի սեփականատեր` դրանց դիմաց վճարելով 26.3 մլրդ դոլար:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում 76-ամյա Ուորեն Բաֆետը 2008 թվականի ընթացքում կրել է շուրջ 25 մլրդ դոլարի վնաս և Forbes ամսագրի ներկայացրած միլիարդատերերի վարկանիշային ցուցակում հայտնվել երկրորդ հորիզոնականում` 37 մլրդ դոլար ընդհանուր կապիտալով:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6