Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆԻՆԿԵ ՕՄԵՍԻՆ ԵՎ ԳԻԵՐՄՈ ՏՈԼՈՍԱՅԻՆ
09/12/2009 14:51
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆԻՆԿԵ ՕՄԵՍԻՆ ԵՎ ԳԻԵՐՄՈ ՏՈԼՈՍԱՅԻՆ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսին` Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ, եւ այդ պաշտոնում նրան փոխարինող Գիերմո Տոլոսային։

Վարչապետը ՀՀ կառավարության անունից ջերմ շնորհակալություն է հայտնել Նինկե Օմեսին մեր երկրում արդյունավետ աշխատանքի համար, ճանաչողական զրույց ունեցել Գիերմո Տոլոսայի հետ, ով մինչեւ նոր պաշտոնին անցնելը պաշտոնավարել է ԱՄՀ ռազմավարության, քաղաքականության եւ ուսումնասիրության դեպարտամենտի նոր ձեւավորվող շուկաների բաժնում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով առաջացած խնդիրների շուրջ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսել է ճգնաժամի հարուցած հետեւանքներին դիմակայելու ուղղությամբ կառավարության գործադրած ջանքերի, Հայաստանի տնտեսության վրա նրա ունեցած դրսեւորումների մասին, նշել այն խնդիրներն ու ուղղությունները, որոնք առաջիկայում եւս գտնվելու են ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի համագործակցության շրջանակում։ Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄՀ նոր մշտական ներկայացուցչի հետ աշխատանքը կլինի նույնքան արդյունավետ։

Նինկե Օմեսը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքի ջերմ խոսքերի եւ իր գործունեությունը գնահատելու համար, վստահեցրել, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ հնարավորինս կօժանդակի մեր երկրին հաղթահարելու առկա հիմնախնդիրները։

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90