ԽՈԶԻ ԳՐԻՊ – A H1N1 – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 49-Ի. ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ ՉԿԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ի դրությամբ գրիպի A/H1N1 վիրուսային վարակով հաստատված հիվանդների թիվը 49 է: Մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Հանրապետությունում շարունակվում է վարակի հետագա ներբերման և տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Շարունակվում է ուղևորների առողջության նկատմամբ մոնիտորինգի իրականացումը:
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ հիվանդների թիվը 40-ն էր: Մինչև դեկտեմբերի 19-ը դադարեցվել է դպրոցների և մանկապարտեզների գործունեությունը:
Խոզի գրիպի մասին բոլոր նորությունները կարդալու համար սեղմեք այստեղ: