ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ 125 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱՑՈՒԹՅԱՄԲ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՆՈՐ ՆԱՄԱԿԱՆԻՇ Է ԹՈՂԱՐԿԵԼ
Հայփոստից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 8-ին Երևանի Հայփոստի թիվ 0010 փոստային բաժանմունքում տեղի է ունեցել Դանիել Վարուժանի 125-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը:
Արարողությանը ներկա էին ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը, Հայփոստի գլխավոր տնօրենի պաշտոնկատար Արման Խաչատուրյանը և «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերության ղեկավար կազմը, Հայաստանի Ֆիլատելիստների Միության նախագահ Հովիկ Մուսաելյանը, ինչպես նաև բարձրաստիճան այլ հյուրեր:
Ներկաներն իրենց խոսքում ընդգծեցին մեծանուն հայ բանաստեղծի վիթխարի ավանդը հայ պոեզիայի զարգացման և հայ ոգու զարթոնքի գործում: Իր խոսքում ՀՀ Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը նշեց, որ այս տարի Դանիել Վարուժանի 125-ամյակին նվիրված բազմաթիվ այլ միջոցառումներ են իրականացվում և ուրախալի է, որ հայ անկախ պետության մասին երազող պոետի պատկերով պետական սիմվոլ հանդիսացող նամականիշ է մտնում շրջանառության մեջ:
Նամակնիշն ունի 24,13 x 40.64մմ չափս, անվանագինն է 230 դրամ, 40 000 տպաքանակ: Նամականիշի դիզայներն է Ստեփան Ազարյանը: