
PANASONIC-Ը ԴԱՐՁԵԼ Է SANYO-Ի ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ
Պլազմային հեռուստացույցների արտադրությամբ համաշխարհային առաջատար ճապոնական խոշոր Panasonic ընկերությունը ձեռք է բերել Sanyo Electric Co ընկերության 50,19% բաժնետոմսերը` դրանց դիմաց վճարելով 4,6 մլրդ դոլար:
Ինչպես նշվում է Panasonic ընկերության տարածած հաղորդագրության մեջ` այս գործարքի կնքումը հնարավորություն կտա ճապոնական ընկերությանը Sanyo –ի տեխնոլոգիական լուծումների շնորհիվ ընդլայնել իր գործունեության այլ ուղղությունները:
Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Panasonic ընկերության արտադրության հեռուստացույցների վաճառքի ծավալները զգալիորեն կրճատվել են, որը առավելապես պայմանավորված է հարավկորեական Samsung Electronics ընկերության կողմից մրցակցության ուժեղացմամբ: