Այլ Լուրեր

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 416.00+1.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 73.95+1.96 WTI - 70.63+1.85
COMEX:  GOLD - 4030.50+1.06 SILVER - 58.35+0.52
COMEX:  PLATINUM - 1587.00+0.95
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1363-0.03
FOREX:  EUR/USD - 1.1363-0.03 GBP/USD - 1.3187+0.08
STOCKS RUS:  RTSI - 940.15-0.53
STOCKS US: DOW JONES - 51920.62+0.14 NASDAQ - 25358.60-0.46
STOCKS US: S&P 500 - 7357.49-0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10529.89+0.65 CAC40 - 8431.61+0.55
STOCKS EUR:  DAX - 24994.83+1.03
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
ԽՈԶԻ ԳՐԻՊ – A/H1N1 – ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍԱՎ 54-Ի
10/12/2009 17:19
Կիսվել

ԽՈԶԻ ԳՐԻՊ – A/H1N1 – ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍԱՎ 54-Ի

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 10-ի դրությամբ գրիպի A/H1N1 (խոզի գրիպ) վիրուսային վարակով հաստատված հիվանդների թիվը 54 է: Մահվան դեպքեր չեն արձանագրվել: Անցած ամսվա ընթացքում մեր երկրում 31 467 սուր շնչառական վիրուսային հիվանդություններ են գրանցվել, ինչը կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հանրապետությունում շարունակվում է վարակի հետագա ներբերման և տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Շարունակվում է ուղևորների առողջության նկատմամբ մոնիտորինգի իրականացումը:

Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ հիվանդների թիվը 49 էր:

Հանրապետությունում դեկտեմբերի 12-13-ից հետո կլինի A տիպի H1N1 գրիպով հիվանդացության դեպքերի կտրուկ նվազում` կապված դպրոցների ու մանկապարտեզների փակման հետ: Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց` նշելով, որ համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ H1N1 գրիպը մեկ ալիք է ունենում, որի տեւողությունը 6-8 շաբաթ է: Արդեն վերջին երկու օրվա տվյալներով նվազումը նկատվում է:  «Կարծում եմ` մինչեւ հունվարի առաջին 10-օրյակը հիվանդացությունը դեռ առկա կլինի»,- ասաց նա:

«Քաղաքացիները հաճախ դիմում են հիվանանոց կամ պոլիկլինիկա այս դեղորայքը վերցնելու համար, իսկ չստանալուց սկսում են բողոքել: Դիմում եմ հանրապետության բնակչությանը, որ «Տամիֆլյու» դեղամիջոցը տրվում է միայն բժշկի համապատասխան նշանակման դեպքում»,- ընդգծեց նա:

Խոզի գրիպի մասին բոլոր նորությունները կարդալու համար սեղմեք այստեղ:

AMP
26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56