LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 11/12/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ալյումինի գինն աճել է 1.73%-ով և կազմել 2204.5 դոլար, նիկելի գինն աճել է 1.73%-ով և կազմել 16562 դոլար, իսկ անագի գինն աճել է 0.78%-ով և կազմել 15306 դոլար:
Սակարկությունների արդյունքում նվազել են պղնձի, կապարի և ցինկի գները: Պղնձի գինը 1.93%-ով և կազմել 6844, կապարի գինը նվազել է 0.99%-ով և կազմել 2292 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 1.71%-ով և կազմել 2299 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: