ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 0.8 ՄԻԼԻՈՆՈՎ 11/12/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 13.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 27.9 մլն ԱՄՆ դոլար:
Նոյեմբերի 23-ից 29-ն ժամանակահատվածի հետ համեմատած դրամով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 1.4 միլիարդ դրամով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալն աճել է 0.8 միլիոն դոլարով: