ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ – «ЛИДЕР» ՀԱՄԱԿՐԳՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐԸ ԿԿԱԶՄԻ 1.5%
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ Ամանորյա տոների նախօրեին բանկը և «Լիդեր Միջազգային Դրամական Փոխանցումների» համակարգը իջեցրել են ուղարկվող դրամական փոխանցումների տարիֆները և առաջարկում են դեկտեմբերի 7-ից մինչև 2010թ-ի հունվարի 25-ը օգտվել նոր «ԱՄԱՆՕՐՅԱ ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ» տարիֆային պլանից` ընդամենը 1.5% փոխանցվող գումարից: Դրամային փոխանցումները կարելի է ուղարկել և ստանալ գլխամասային գրասենյակից և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերից: