Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԻՆՏԵՐՆԵՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԻՋԵՑՈՒՄ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
11/12/2009 18:26
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԻՆՏԵՐՆԵՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԻՋԵՑՈՒՄ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Վիվասել-ՄՏՍ»-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընդառաջելով բաժանորդների շրջանում ինտերնետի օգտագործման պահանջներին և հաշվի առնելով ինտերնետի սպառման աճող ծավալները, ՎիվաՍել-ՄՏՍ-ը սահմանել է «Ալո մենք», «Մագնիս», «Բարբառ», «Համար 5» սակագնային պլանների և «Գիշերային ինտերնետ» ծառայության շրջանակներում տրամադրվող ինտերնետի նոր իջեցված սակագներ:

Այսպես, «Ալո մենք», «Մագնիս» և «Բարբառ» սակագնային պլանների շրջանակներում ինտերնետի սակագինն այժմ կազմում է 65 դրամ/ՄԲ, «Համար 5» սակագնային պլանի շրջանակներում` 55 դրամ/ՄԲ, իսկ «Գիշերային ինտերնետ» ծառայությունից օգտվելիս բոլոր կանխավճարային բաժանորդների համար 1 ՄԲ-ի արժեքը կազմում է ընդամենը 25 դրամ/ՄԲ:

«Բաժանորդների գոհունակությունն ապահովելը մեր առաջնային նպատակն է: Գործունեության հինգ տարիների ընթացքում մենք շոշափելի ներդրումներ ենք իրականացնել մեր GPRS/EDGE և 3G ցանցերի զարգացման ուղղությամբ` մեր բաժանորդներին ձայնային և տվյալների փոխանցման բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով: Բջջային հեռախոսով ինտերնետից օգտվողների թիվն օրեցօր աճում է: Բջջային ինտերնետի սակագների այսպիսի նշանակալի իջեցման շնորհիվ մեր կանխավճարային բաժանորդներին ինտերնետից ավելի մատչելի սակագներով օգտվելու հիանալի հնարավորություն է ընձեռվում: Մեր բաժանորդներին կարող եմ ասել` սպասեք ավելիին», նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 96.68 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48