Սոցիալական

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 367.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 84.62+12.50 WTI - 79.60+11.47
COMEX:  GOLD - 4008.50-2.33 SILVER - 57.52-3.83
COMEX:  PLATINUM - 1613.00-0.98
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.23+0.37 EUR/GBP - 1.1394-0.13
FOREX:  EUR/USD - 1.1394-0.13 GBP/USD - 1.3362-0.32
STOCKS RUS:  RTSI - 889.88+0.93
STOCKS US: DOW JONES - 52498.64-0.26 NASDAQ - 25873.18-1.55
STOCKS US: S&P 500 - 7515.34-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.50+0.74 TOPIX - 4038.98+0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 24340.73+0.52 SSEC - 3967.13+1.36
STOCKS EUR:  FTSE100 - 10498.29+0.01 CAC40 - 8364.65+0.31
STOCKS EUR:  DAX - 25114.25+0.19
14/07/2026  CBA:  USD - 366.74+0.05 GBP - 490.37-0.88
14/07/2026  CBA:  EURO - 417.72-1.55
14/07/2026  CBA:  GOLD - 47633-693 SILVER - 688.47-11.23
ՇՆՈՐՀԻՎ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԻ ՆԱԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ
12/12/2009 15:32
Կիսվել

ՇՆՈՐՀԻՎ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԻ ՆԱԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ «Զվարթնոց» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանում տեղադրվել են բրայլյան այբուբենով վահանակներ, որոնք նախատեսված են տեսողության խնդիրներ ունեցողների համար:

Միջոցառումը մեկնարկեց Մայր Աթոռ Սբ Էջմիածնի օրհնությամբ: Շնորհանդեսին մասնակցեցին Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվներն   ու  կույրերի դպրոցի սաները, ովքեր հանդիսավոր կերպով բացեցին նոր վահանակները և բացառիկ շրջայց  կատարեցին «Զվարթնոց» համալիրում:

5 լեզվով` հայերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն,  ֆրանսերեն և այսուհետ նաև բրալյան այբուբենով  ներկայացված  վահանակները տեղադրվել են «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» /ԱՄԱՓ/ մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` «Հայաստանը բրայլյան այբուբենով» նախագծի շրջանակներում: Նախաձեռնության նպատակն է  տեսողության խնդիրներ ունեցողներին ինտեգրել հասարակությանն ու նրանց համար հասանելի դարձնել առանց ավելորդ բարդությունների` Հայաստանի հուշարձանների  մասին պատկերացում կազմելու հնարավորությունը:  Հետագայում Բրայլի գրատիպով վահանակներ կտեղադրվեն նաև Գառնիում, Գեղարդում, Ամբերդում, Արենիում, Նորավանքում, Նորատուսում, Խոր Վիրապի համալիրում, Սևանավանքում, Գոշավանքում, Հաղպատի և Տաթևի համալիրներում, Գյումրիի պատմական կենտրոնում և «Զորաց քարեր» բնակատեղիում:
Նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» USAID/CAPS-ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից:

Միջնադարի պատմիչները Զվարթնոց հիասքանչ տաճարը հիշատակում են նաև  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվամբ:  Այն կառուցվել է մի վայրում, որտեղ պատմիչների հավաստմամբ, Գրիգոր Լուսավորիչը հանդիպել է հայոց Տրդատ թագավորին: Այդ հանդիպման ժամանակ` 301թ., արքան ընդունել է  քրիստոնեությունը` այն հռչակելով որպես Հայաստանի պետական կրոն: Լինելով երկրագնդի ամենաբարձր եկեղեցիներից մեկը, Զվարթնոց տաճարը համարվել է բյուզանդական աշխարհի ամենանշանավոր ճարտարապետական նվաճումներից մեկը:

«Սահմանափակ հնարավորություններով մարդիկ պետք է ունենան հավասար պայմաններ` մեր հինավուրց մշակույթին հաղորդակցվելու համար: Նրանց այդ հնարավորությունն ընձեռելը մեր պարտքն է: Այս նախագիծը եզակի է այն առումով, որը  տեսողության խնդիրներ ունեցողներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային վայրերի պատմությանը », նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 96.68 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

14/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.74
+0.05
Եվրո (EUR)
417.72
-1.55
Ռուբլի (RUR)
4.7266
-0.0424
Լարի (GEL)
139.31
+0.09
47633
-693
Արծաթ
688.47
-11.23