
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵՊՔԵՐ 14/12/09
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տվյալները, բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում խոշոր դեպքերից մեկը հայտնաբերվել է մայրաքաղաքի Նոր-Արեշ թաղամասում. այդտեղ դրամական շահումով խաղային ավտոմատներ է տեղադրել և ապօրինի գործունեություն ծավալել «Էտոս» ոչ առևտրային ընկերությունը` չունենալով համապատասխան արտոնագիր: Կատարված օպերատիվ նկարահանումների ժամանակ ևս դրամական շահումով խաղային ավտոմատներն ակտիվ գործել են:
Խաղային ավտոմատներն առգրավված են: Ընկերությունում կատարվում են ստուգումներ: Հետաքննությունը շարունակվում է: Բացահայտված մյուս դեպքում մայրաքաղաքի բնակիչ Հարու- թյուն Կարակյանը զբաղվել է համակարգչային տպիչների արտադրությամբ, նաև դրանց ներկերի և փոշիների լիցքա- վորմամբ: Հ.Կարակյանի ծավալած և շուրջ 5 ամիս տևած ապօրինի գործունեությունը կանխվել է:
Մաշտոցի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներն էլ հայտնաբերել են անկողնային պարագաների ապօրինի արտադրամաս: Պարզվել է, որ արտադրամասում գործունեություն էր ծավալել Երևանի բնակիչ Գնել Գասպարյանը: Գ.Գասպարյանն առանց պահանջ- վող փաստաթղթերի գործել է շուրջ կես տարի. այդ ժամանակահատվածում նրա կողմից ծավալված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:
Կատարվում է հետաքննություն: