ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 6 ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունից «Բիզնես 24»-ին տրամադրել են այս տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում երկաթուղու տարբեր հատվածներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների ամփոփ տվյալներ, որոնց համաձայն այս կարճ ժամանակահատվածում տեղի է ունեցել 6 ճանապարհատրանսպորտային պատահար: Բոլոր այս դեպքերում գրացվել է տեխնիկական անվտանգության լուրջ խախտումներ:
Հաշվի առնելով այս հանգամանքը` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, նման պատահարներից խուսափելու նպատակով, իր կողմից առաջարկում է իրականացնել բացատրողական աշխատանքներ և քննարկել երկաթուղային օբյեկտներում կողմնակի անձանց անօրինական գտնվելու փաստի առնչությամբ հարցեր:
Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ` սա հնարավորություն կտա ոչ միայն փրկել մարդկային կյանքեր, այլև կրճատել այն ծախսերը, որը կրում է ընկերությունը ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքները վերացնելու նպատակով: