Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ԱՐԴՅՈՒՆԱՎԵ՞Տ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ` ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԹԵ ՈՉ. վԻՃՈՒՄ ԵՆ ՀՀԿ ԵՎ ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
14/12/2009 19:05
Կիսվել

ԱՐԴՅՈՒՆԱՎԵ՞Տ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ` ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԹԵ ՈՉ. վԻՃՈՒՄ ԵՆ ՀՀԿ ԵՎ ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Չպետք է մոռանալ, որ աննախադեպ ծանր տնտեսական իրավիճակում Հայաստանին հաջողվել է ապահովել դեֆիցիտի ընդամենը 6 տոկոս մակարդակ եւ գնաճի ընդամենը 5 տոկոս: Այն դեպքում, երբ ԵՄ-ն դեֆիցիտի եւ ՀՆԱ-ի հարաբերակցության շեմը վերանայել է` 3 տոկոսից բարձրացնելով 6 տոկոսի, երբ Եմ շատ երկրների արտաքին պարտքի եւ ՀՆԱ հարաբերակցությունն այսօր 100 տոկոսից բարձր է: Այդ պայմաններում նույնիսկ աշխատավարձերն են բարձրացել 12 տոկոսով, իսկ աղետի գոտում բնակարանաշինությունն աննախադեպ թափ է ստացել: Հաջողվել է հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում շինարարության եւ մի շարք այլ ոլորտների, ինչպես նաեւ ՓՄՁ-ներին աջակցության միջոցով օժանդակել` հաղթահարելու ճգնաժամը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը` չկիսելով ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի այն տեսակետը, թե Հայաստանի տնտեսությունն առողջացնելու կառավարության ծրագիրն անարդյունավետ է, իսկ բնակչության գնողունակությունը գնաճի պայմաններում ավելի կնվազի: Գագիկ Մինասյանը կոչ արեց ավելի սթափ մոտենալ իրավիճակին եւ նկատի ունենալ, որ այս տարվա համար ծրագրված 9.2 տոկոսի տնտեսական աճի փոխարեն ունեցել ենք 17.5 տոկոս անկում, նույնիսկ այս պայմաններում ակնկալվում է աճ ապահովել` տարեվերջին անկման ցուցանիշը հասցնելով 15.5 տոկոսի:

Գ. Մինասյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանի բանկային համակարգը շատ կայուն գտնվեց եւ ֆինանսական ճգնաժամի հարվածներին դիմացավ: Ոչ մի ավանդ ստանալու պարագայում քաղաքացիները դժվարություն չունեցան: Ավելին, կրկնակի անգամ նախատեսվում է ավելացնել երաշխավորված ավանդների գումարների չափերը: «2010-ին` առաջին հակաճգնաժամային տարում, շարունակելով ընթանալ այս ուղղությամբ, մենք կկարողանանք հասնել առկա խնդիրների լուծմանը»,-համոզմունք հայտնեց Գ. Մինասյանը:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6