ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ – ՓՈՓԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐՈՒՄ
Անելիք Բանկից տեղեկացնում են, որ բանկի կողմից Visa, ArCa եւ MasterCard պլաստիկ քարտերի տրամադրման եւ սպասարկման սակագներում կատարվել են փոփոխություններ:
Մասնավորապես, նվազեցվել են քարտերի սպասարկման տարեկան վճարները, կանխիկացման համար գանձվող միջնորդավճարները, քարտերի ապաարգելափակման վճարները եւ այլն: Նոր սակագներին մանրամասն կարելի է ծանոթանալ www.anelik.am կայքում` Պլաստիկ քարտեր ենթաբաժնում: