ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT5214C102 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ 15/12/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. դեկտեմբերի 15-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5214C102 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի արդյունքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 220 000 000 դրամ, այդ թվում`դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 2 170 000 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 50 000 000 դրամ:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 9.1875% է, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 8.7927%:
Աճուրդին մասնակցել է 10 դիլեր: